Newmag.am-ը գրում է.
Օրեր առաջ խնձորային տեխնոհսկան ներկայացավ կարմիր գույնի iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոններով: Կրակոտ կարմիրը օգտատերերի շրջանում մեծ իրարանցում առաջացրեց՝ քննարկումերի առանցքում մեկ հարց էր՝ ինչով է այն տարբերվում իր սերնդակիցներից:
Կարմիր (PRODUCT) RED Special Edition iPhone 7-ը թողարկվել է ի պաշտպանություն ՁԻԱՀ-ի դեմ պայքարի RED ծրագրին: Այս տարբերակում բացի գույնից ոչինչ չի փոխվել, տեխնիկական հնարավորությունները նույնն են: Սմարթֆոններն ունեն ալ կարմիր կափարիչ, առջևի հատվածը սպիտակ է: Ներկայացված են միայն 128 կամ 256 ԳԲ տարբերակներով:
![]()
Այս կերպ ընկերությունը նշում է իր գործակցության 10 տարին RED հիմնադրամի հետ, որը պայքարում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ: Վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է հիմնադրամին՝ որպես բարեգործություն: Ակնկալվում է, որ նվիրաբերությունը կկազմի 130 միլիոն դոլար:
«Արդեն 10 տարի մենք աջակցում ենք RED նախագծին, պայքարում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ: Այդ ծրագրի շրջանակում անցկացվում են խորհրդակցություններ, հետազոտություններ, ինչպես նաև տարածվում են դեղամիջոցներ, որոնք թույլ են տալիս հղիության ընթացքում կանխարգելել մորից երեխային վարակի տարածումը», – նշել է Apple-ի ղեկավար Թիմ Կուկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




